Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Նեզլոբինը հեռանում են ՏՆՏ–ից
22.01.2018,
13:35
Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Նեզլոբինը լքում են ՏՆՏ–ն։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՍՏՍ հեռուստաալիքը նոր «դեմքեր» է գտել իր գլխավոր մրցակցի մոտ. ՏՆՏ–ի աստղեր Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Նեզլոբինը տեղափոխվում են ՍՏՍ, որտեղ զբաղվելու են սերիալների, շոուների և, հնարավոր է, ֆիլմերի ստեղծմամբ, հաղորդում է vedomosti.ru–ն։
Հայտնի դերասաններ Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Նեզլոբինը կդառնան ՍՏՍ հեռուստաալիքի նոր «դեմքերը», vedomosti–ին հաստատել է «ՍՏՍ մեդիա»–ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Մուրուգովը։
Նա պարզաբանել է, որ Սվետլակովն ու Նեզլոբինը ոչ միայն շոու կվարեն ՍՏՍ–ում, այլ նաև կստեղծեն ժամանցային շոուներ և կատակերգական սերիալներ։
Սվետլակովն ու Նեզլոբինը վերջին շրջանում համագործակցում էին առաջին հերթին ՏՆՏ–ի հետ։
Մուրուգովի խոսքով, դերասանների պայմանագիրը կսկսի գործել հուլիսի 1–ից։
«Մենք պայմանավորվել ենք, որպեսզի նրանք հանգիստ ավարտեն այլ հեռուստաընկերության ընթացիկ նախագծերը։ Ինքներս գիտենք, թե որքան տհաճ է, երբ հեռուստաալիքը ստիպված է լինում հանկարծակի խզել հարաբերությունները կոնտենտի ստեղծողների հետ», – ասել է Մուրուգովը։
Սվետլակովն ու Նեզլոբինն իրենց հերթին vedomosti–ին հաստատել են, որ 2018 թ.–ի ամռանից կդառնան ՍՏՍ–ի «դեմքերը», ինչպես նաև կստեղծեն համատեղ ստուդիա, որը նախագծեր կստեղծի ՍՏՍ–ի պատվերով։
Հայտնի է, որ ՍՏՍ (ներառվում է համատեղ հոլդինգում) և ՏՆՏ («Գազպրոմ–մեդիա») հեռուստաալիքները սուր մրցակցության մեջ են։ 2016 թ.–ին «Գազպրոմ–մեդիայի» երկու թոփ–մենեջերները տեղափոխվեցին ՍՏՍ. Դարիա Լեգոնի–Ֆիալկոն դարձավ ՍՏՍ–ի տնօրենը, մինչ այդ նա կառավարում էր «ՏՎ–3» հեռուստաալիքը, իսկ Լև Մակարովը «2x2» հեռուստաալիքից տեղափոխվեց «Չե» ալիք (ներառվում է «ՍՏՍ մեդիայում») և դարձավ ալիքի գլխավոր տնօրենը։ Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ ՍՏՍ–ի վաղեմի գործընկերը` Yellow, Black & White արտադրական ընկերության թիմը, տեղափոխվում է «Գազպրոմ–մեդիա» և 2018 թ.–ի հունվարից գործարկում է «Սուպեր» նոր ժամանցային հեռուստաալիքը։–0–

Загружается новость ...
"Право"