526.81
7.46
477.4
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին

13:30
01 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ և պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին, հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունը:

«Մենք չափազանց ոգևորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին և պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձն ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները և օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան», – հավելել է նա:

«Դեսպան Սամանթա Փաուերը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչը։ Որպես Նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ նա արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի մասնագետներից մեկն է դարձել: Մինչ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական և Բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Նրա ուշադրության կենտրոնում են եղել բռնությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց և կանանց իրավունքները, ինչպես նաև կրոնական ազատությունների պաշտպանությունը: Փաուերը հեղինակել է «Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարաշրջանը» գիրքը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի, – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» և Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

««Ավրորա» մրցանակը և դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարևոր է հիշել անցյալի վայրագությունները, այլև մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը», - նշեց դեսպան Փաուերը:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, և ունեն կամք կուտակելու և պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում», – ասել է դեսպանը: Նա միանում է «Ավրորա» մրցանակի ներկայիս Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաև Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի և «Մերկատոր» հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ և գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան): –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:55
12 Նոյեմբերի 2019
Աշխարհում տարեկան 450 մլն մարդ հիվանդանում է թոքաբորբով. այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Աշխարհում տարեկան 450 մլն մարդ հիվանդանում է թոքաբորբով. այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
16:25
12 Նոյեմբերի 2019
Քարդաշյան քույրերը «փայլել են» գրավիչ զգեստներով People's Choice Awards արարողության ժամանակ (ՎԻԴԵՈ)
Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, իրենց մոր ուղեկցությամբ, «փայլել են» գրավիչ զգեստներով People's Choice Awards արարողության ժամանակ։
11:23
12 Նոյեմբերի 2019
Ֆրանսիայի նախագահի անունից տրված պաշտոնական ընդունելությանը հնչել է Ազնավուրի ստեղծագործությունը (ՎԻԴԵՈ)
Երբ Նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ...
18:15
11 Նոյեմբերի 2019
Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները
Ներկայացնում ենք չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները։
16:27
11 Նոյեմբերի 2019
7 մթերք ամուր և առողջ եղունգների համար
Ներկայացնում ենք 7 մթերք ամուր և առողջ եղունգների համար։
19:11
10 Նոյեմբերի 2019
Զգուշացեք` մանդարին. մասնագետները նշել են, թե ում է այն հակացուցված
Մանդարինը ձմռան սիրված մրգերից է, բայց ոչ բոլորին է կարելի այն ուտել:
16:41
10 Նոյեմբերի 2019
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում։
12:37
10 Նոյեմբերի 2019
Սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հայրը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. հայ օգտատերերն օգտակար խորհուրդներ են տվել
Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հայրը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. հայ օգտատերերն օգտակար խորհուրդներ են տվել։
21:15
09 Նոյեմբերի 2019
Բեռնաթափման օր. ավելորդ քաշից ազատվելու հիանալի միջոց
Ներկայացնում ենք բեռնաթափման օրերի հիանալի տարբերակներ։
19:49
09 Նոյեմբերի 2019
Հայտնի է ամանորյա երեկույթներին ռուս աստղերի ելույթների հոնորարի չափը
Որքա՞ն գումար են պահանջում ռուս աստղերն ամանորյա երեկույթներին ելույթ ունենալու համար։
20:47
08 Նոյեմբերի 2019
Երիտասարդ և կրքոտ. միլիարդատեր Սարկիսովի որդին Ռուսաստանի ամենանախանձելի չամուսնացած տղամարդկանց վարկանիշում է (ՖՈՏՈ)
Երիտասարդ և կրքոտ. միլիարդատեր Սարկիսովի որդին Ռուսաստանի ամենանախանձելի չամուսնացած տղամարդկանց վարկանիշում է:
17:29
08 Նոյեմբերի 2019
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են։