530.36
7.48
475.96
+16
Եղանակը Երևանում
Հայ

Քիմ Քարդաշյանը թաքցնում է հարազատներից սարսափելի ախտորոշումը

17:26
12 Դեկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տեղեկատվությունն այն մասին, որ Քիմ Քարդաշյանը հիվանդ է, ընդ որում, հիվանդությունը լուրջ է, հայտնվել է շուրջ երեք շաբաթ առաջ:

Լրագրողները տեղեկացել են այդ մասին իբր ռեալիթի-շոուների աստղի շրջապատից: Ընդ որում, ախտորոշումը այնքան ցնցեց հենց Քիմին, որ նա նույնիսկ չի հայտնել հարազատներից ոչ մեկին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես կարծում է արևմտյան մամուլը, հնարավոր է հենց դա է պատճառը, որ Քիմն առաջարկել է Քանյեին ժամանակավորապես բաժանվել: Կասկած կա, որ հիվանդությունը զարգացել է ուժեղագույն սթրեսի ֆոնին, որ Քիմն ապրել է փարիզյան կողոպուտից հետո:

Չնայած բացառված չէ, որ աստղի մոտ սրվել է արդեն իսկ առկա հին հիվանդությունը: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Քարդաշյանը խոստովանել է, որ վեց տարի է տառապում է փսորիազից և ստիպված է մանրակրկիտ դիմահարդարվել բոլոր նկարահանումներից առաջ: Այդուհանդերձ, նրա մարմնի վրա կան հատվածներ, որոնք չի կարողանում թաքցնել ոչ մի դիմահարդարում, և նա ստիպված է դրանք թաքցնել հագուստով և կոշիկով:

Հարկավոր է նշել, որ սթրեսը, ինչպես թռչնի գրիպը, վարակել է Քարդաշյանների ողջ ընտանիքը: Մեկ շաբաթ առաջ նյարդային հյուծվածությամբ հիվանդանոց էր տեղափոխվել աստղի ամուսինը: Դուրս գրվելուց հետո Քանյե Ուեսթը տուն չի վերադարձել, այլ առանձին տուն է վարձել` հանգիստ մթնոլորտում մտքերը հավաքելու համար: Հենց այդ ժամանակ էլ սկսել են լուրեր պտտվել, որ զույգն ամուսնալուծվում է: Սակայն զույգի ընկերները հերքում են այդ տեղեկատվությունը:

«Այդ ամենը լիովին անհեթեթություն է: Քիմը չի պատրաստվում ամուսնալուծվել և նա այդ մասին ասել է ինձ անձամբ: Այն ամենը, ինչ ԶԼՄ-ները գրել են նրանց մոտ ամուսնալուծության մասին, ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ», - հայտարարել է աղբյուրը People ամսագրին:

Բացի այդ, աստղի ծանոթները պնդում են, որ նորությունը, որ Ուեսթը վերադարձել է կնոջ ու երեխաների մոտ, ևս ճշմարիտ չէ: Նրա խոսքով, երգիչը դեռևս միայնակ է ապրում և բուժումը ստանում է տանը: Այս պահի դրությամբ նրա վիճակը բարելավվել է, սակայն բժիշկները դեռ հաճախ են նրան այցելում` համոզվելու համար բուժման արդյունավետության մեջ:

Մինչ այս լրագրոները հայտնում էին, թե Քարդաշյանը սկսել է մտածել ամուսնալուծության մասին Ուեսթի նյարդային հյուծցվածությունից հետո, ով սկսել էր հաճախ չեղարկել իր ելույթները և նույնիսկ մեղադրել էր ռեփեր Ջեյ-Զիին իրենց սպանելու մտադրության մեջ:

«Եղբայր, ես գիտեմ, որ դու մարդասպան ունես և որ ցանկանում ես որքան հնարավոր է շուտ հաշիվներդ մաքրել ինձ հետ: Այդպես մի վարվիր ինձ հետ, խնդրում եմ, ավելի լավ է` զանգահարիր ինձ: Ես սպասում եմ`երբ կհիշես իմ հեռախոսահամարը, եղբայր», - ասել է Ուեսթը ելույթնմերից մեկի ժամանակ: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:30
22 Հոկտեմբերի 2019
Աշունը շարունակվում է. Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
16:11
22 Հոկտեմբերի 2019
Օրիգինալ ծննդյան օր. Արթուր Ալեքսանյանը կացնահարել է ծննդյան տորթը (ՎԻԴԵՈ)
Օրիգինալ ծննդյան օր. Արթուր Ալեքսանյանը կացնահարել է ծննդյան տորթը:
15:51
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք:
13:25
22 Հոկտեմբերի 2019
Եռամյա փոքրիկն ընկել է 11–մետրանոց բարձրությունից ռիքշայի մեջ (ՎԻԴԵՈ)
Հնդկական Մադխյա Պրադեշ նահանգում եռամյա երեխան ընկել է երկրորդ հարկի պատշգամբից
11:39
22 Հոկտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանը պատմել է ամենահամեղ «հայկական» ծննդյան օրվա մասին. «Ես այնքան երջանիկ եմ» (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է տոնել իր 39–ամյակը։
20:49
21 Հոկտեմբերի 2019
ՀՀ ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայդես է եկել հայտարարությամբ
17:21
21 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության բաժին:
14:48
21 Հոկտեմբերի 2019
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո:
21:15
20 Հոկտեմբերի 2019
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները։
20:27
20 Հոկտեմբերի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։
11:00
20 Հոկտեմբերի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: