Օլիմպիական խաղերի նմանակումը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում (ՎԻԴԵՈ)
12:43
27 Հուլիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Օլիմպիական խաղերի նմանակումը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։
Ֆրանսիացի կատակերգու դերասան և բլոգեր Ռեմի Գայարի տեսանյութը մի քանի օրում հավաքել է մոտ 2 մլն դիտում։ Տեսանյութում դերասանը քաղաքի փողոցներում «մասնակցում է» օլիմպիական տարբեր մարզաձևերում։
2012թ.–ի մարտից Ռեմի Գայարը զբաղեցնում է 17–րդ տեղը կատակերգուների շրջանում YouTube-ում բաժանորդների թվով։–0–