«Նորֆոլկ Քոնսալթինգ»–ը որոշակի կոռուպցիոն ռիսկեր է բացահայտել մաքսային ոլորտում. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի Արմենիա/. «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը բավականին մութ ու խճճված պատմություններ է բացահայտել մաքսային վերահասկողության ոլորտում:
Այդ մասին, մեկնաբալենով ընկերության հետ կապված կոռուպցիոն բացահայտնումները, երեքշաբթի հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ–ում 2017 թ.-ի կատարողականի քննարկման ժամանակ։
Հայաստանի ԱԱԾ-ն ավելի վաղ բացահայտել է ՊԵԿ–ի պաշտոնյաների մասնակցությամբ բազմամիլիոնանոց հանցավոր սխեմաներ: Հայտնի է դարձել, որ 2017 թ.-ի օգոստոսի 1-ից 2018 թ.-ի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը կանխիկով ստացել է 37,6 մլն դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար։
«Ընկերության գործունեության նպատակն էր որոշակի շտկումներ կատարել մութ և խճճված իրավիճակում, որը լի էր կոռուպցիոն ռիսկերով մաքսային ոլորտում։ Նախկինում 8-9 ընկերություն կային, որոնք միաժամանակ և բեռնափոխադրումներ էին իրականացնում, և մաքսազերծում, իսկ այս ընկերության ձևավորմամբ բեռնափոխադրումը մաքսազերծման գործընթացից տարանջատելու փորձ արվեց», - հայտարարեց Անանյանը:
ՊԵԿ նախագահը, սակայն, ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ նշյալ ընկերությունը հարկեր թաքցրել է, թե ոչ, քանի որ քննություն է ընթանում:
«Եվս մենք անգամ ցանկանում եմ նշել շատ կարևոր հանգամանք. «Նորֆոլկ Քոնսալթինգը» սկզբնականում ստեղծվել է ոլորտի որոշակի կարգավորման համար: Որքանով է դա հաջողվել այդ ընկերությանը, ցույց կտա քննությունը: Որպես մասնագետ կարծում եմ, որ ընկերությունը ձևավորել է շատ ավելի թափանցիկ միջավայր` իր գործունեության մեջ, հնարավոր է, թույլ տալով որոշակի շեղումներ», - ավելացրեց Անանյանը:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և ընկերության ևս երեք պատասխանատու աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ ՔՕ 205–րդ հոդվածի երկրորդ մասի (հարկից, տուրքից կամ պարտադիր այլ վճարից խուսափելը ) հատկանիշներով։–0–