417.4
4.02
393.4
+14
Եղանակը Երևանում
Հայ

Մրայա Քերին դատի է տվել նախկին օգնական-հայուհուն, ով ինտիմ տեսանյութերով շանտաժի է ենթարկում երգչուհուն

14:10
17 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի նախկին օգնական Լիանա Ազարյանը շանտաժի է ենթարկում երգչուհուն` սպառնալով հրապարակել ինտիմ բնույթի տեսանյութ, հայտնում է ТСН-ն: 

Երգչուհին արդեն դատական հայց է ներկայացրել նախկին օգնականի դեմ: 

Ինչպես հայտնում է TMZ-ը, Քերին գործի է վերցրել Ազարյանին 2015 թ.-ի մարտին` որպես ղեկավարի օգնական: Ըստ Քերիի, դրանից հետո օգնականը խանութներում գնումներ է կատարել երգչուհու բանկային քարտով: Խանութներում զեղչ ստանալու համար նա նշել է, որ իրերը գնում է երգչուհու համար։

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, ըստ երգչուհու, նա տեղյակ չի եղել, որ Ազարյանը գաղտնի նկարահանում է իր «անձնական գործունեությունը», ինչը կարող է վնաս հասցնել ինչպես անձնական կյանքին, այնպես էլ պրոֆեսիոնալ հեղինակությանը: Մրայա Քերին պատմել է, որ նախկին օգնականն այդ տեսանյութը ցուցադրել է իր որոշ ընկերներին և սկսել շանտաժի ենթարկել երգչուհուն, որպեսզի վերջինս գործից չազատի իրեն:

Քերին պնդում է, որ Ազարյանին տարեկան 327 հազար դոլար է վճարել, սակայն ազատել է աշխատանքից 2017 թ.-ի նոյեմբերին: Այդ ժամանակ էլ, ինչպես նշում է երգչուհին, սկսվել է շանտաժը: Քերին նշել է, որ Ազարյանը պահանջում է 8 մլն դոլար և գումարը չստանալու դեպքում սպառնում է ԶԼՄ-ներին վաճառել ոչ միայն տեսայութը, այլ նաև այլ «վնասակար տեղեկատվություն»:

Հայցում նշված չէ, թե կոնկրետ ինչ է պատկերված տեսանյութում, սակայն որոշները բնութագրվում են որպես ինտիմ: Երգչուհին փորձել է հետ ստանալ այդ տեսանյութերը, սակայն ապարդյուն: Հիմա նա պահանջում է բարոյական փոխհատուցում 3 մլն դոլարի չափով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով