ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել դասական ոճի ըմբիշ, Ռիո 2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի և աբխազ երգչուհի, պարուհի Մակտինա Բեբիայի հարսանեկան արարողությունը։
Զույգը պսակադրվել է Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցում։
Նշենք, որ նախօրեին եղել է նաև Մակտինայի ծննդյան օրը։
Հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, երգիչ Արամեն, դուդուկահար Կամո Սեյրանյանը։
Նախորդ շաբաթ Միհրան Հարությունյանն այցելել էր Հայաստան։ Նա ցանկանում է գտնել համապատասխան տարածք` Ստեփանակերտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոցի համար, որը նախատեսում է բացել 2018 թ.–ին։–0–