620.92
6.86
519.34
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայի «Սիթիբանկում» պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

12:44
07 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ձեռներեց Արամ Պետրոսյանին 2016 թ.–ին Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցնելու գործով։

«Դատապարտյալին մեղավոր ճանաչել ահաբեկչության և պատանդներ վերցնելու համար։ Պետրոսյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում», – նշվում է հինգշաբթի հրապարակված դատավճռում, հաղորդում է interfax–ը։

2016 թվականի օգոստոսի 24–ի երեկոյան ՌԴ իրավապահ մարմինները հաղորդում են ստացվել, որ Մոսկվայի բանկային բաժանմունքներից մեկում անհայտ տղամարդը պատանդներ է պահում։

Քննության վարկածով, Պետրոսյանը գնացել է Բոլշայա Նիկիտսկայա փողոցում գտնվող բանկ, որտեղ պահել է չորս մարդու և սպառնացել, որ կպայթեցնի կրծքին ամրացված պայթուցիկի տեսք ունեցող սարքը։

Մի քանի ժամ անց տղամարդը բաց է թողել բոլոր պատանդներին և դուրս եկել շենքից։ Ինչպես դրանից հետո հայտնում էր քննությունը, հարցաքննության ընթացքում Պետրոսյանն ասել է, որ ցանկանում էր իր խնդրի նկատմամբ գրավել հասարակայնության ուշադրությունը և չէր պատրաստվում մարդ սպանել։

55–ամյա Արամ Պետրոսյանի մոտ դեպքից մի քանի տարի առաջ բիզնեսի հետ կապված խնդիրներ են ծագել։  

Պետրոսյանը, մասնավորապես, հայտնել է, որ վաճառում էր դեղատուփեր, սակայն վերջերս սնանկացել է, իսկ հանցագործությունն արել է անելանելիության զգացումից և հուսահատությունից: Նախագահին ուղղված ուղերձում, որը նա նկարահանել էր բանկը գրավելուց ոչ շատ առաջ, գործարարը պահանջել է ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկացումը դաշնային մակարդակով ընդունել որպես հիվանդություն, ինչպես նաև ստեղծել նոր ինստիտուտ, որը կզբաղվի նմանատիպ խնդիրներով:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:03
12 Ապրիլի 2021
Համացանցի թիվ մեկ թեման Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքն է, ինչպե՞ս են արձագանքել օգտատերերը «դարի հարսանիքին» (ՎԻԴԵՈ)
Համացանցի թիվ մեկ թեման Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքն է, ինչպե՞ս են արձագանքել օգտատերերը «դարի հարսանիքին». ՎԻԴԵՈ
17:37
10 Ապրիլի 2021
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
17:17
10 Ապրիլի 2021
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում
Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում
15:25
10 Ապրիլի 2021
5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար
5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար
13:17
10 Ապրիլի 2021
Արագ և արդյունավետ դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և արդյունավետ դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
12:35
10 Ապրիլի 2021
Թուրինջի 7 օգտակար հատկություններ, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ
Ներկայացնում ենք թուրինջի 7 օգտակար հատկություններ, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ
11:37
10 Ապրիլի 2021
Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
15:38
02 Ապրիլի 2021
Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
Բանանից պատրաստվող դիմակն ու դրա հանգստացնող հատկությունը, թերևս, հենց այն է, ինչը հարկավոր է ձեր կոմբինացված մաշկին
10:15
24 Մարտի 2021
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Հայտնի ֆիթնես մարզիչը նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
21:26
19 Մարտի 2021
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվելվ աելորդ կիլոգրամներից
20:47
17 Մարտի 2021
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը