Մխիթարյանը հայկական ռիթմիկ պար է պարում իր հարսանիքին (ՎԻԴԵՈ)
18.06.2019,
15:13
Մխիթարյանը հայկական ռիթմիկ պար է պարում իր հարսանիքին:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի լուսանկարները և տեսանյութերը մեծ իրարանցում են առաջացրել սոցցանցերում։
Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Մխիթարյանը պարում ավանդական հայ պարն իր հարսնացուի հետ:
Մխիթարյանի հարսանիքը կայացել է նախօրեին` Իտալիայի Վենետիկ քաղաքում: Նա ամուսնացել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթթի Վարդանյանի հետ:-0-