574.98
6.46
485.26
+24
Եղանակը Երևանում
Հայ

Լարսը հնարավոր է փակ մնա ևս մեկուկես ամիս

11:13
28 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արդեն 4 օր է՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

«Հայկական ժամանակ» թերթի հաղորդմամբ` ստեղծված իրավիճակը կարելի է ճգնաժամային համարել՝ հաշվի առնելով, որ Լարս-Ստեփանծմինդա ճանապարհը միակ ուղղությունն է բեռները շուկաներ հասցնելու համար: Հատկապես այս սեզոնին, երբ ծիրանի և այլ մրգերի պահանջարկը ՌԴ-ում մեծ է:

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, որը Վրաստանում է, թերթի հետ զրույցում ասել է, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռևս սկսված չեն:

Վերին Լարսի անցակետը փակ է>>

«Այդ աշխատանքների մասին առայժմ շուտ է խոսել: Այն, ինչ տեղի ունեցավ, դեռ ամենը չէր: Ջրի մեծ հոսքը լվացել է ճանապարհը, հսկայական զանգվածը փակել է այն: Հիմա կա տեղեկություն, որ այդ զանգվածի մի հսկայական մաս դեռևս պետք է տեղաշարժվի, դա պետք է իջնի ցած, որից հետո նոր կարելի է սկսել վերականգման աշխատանքները. հիմա տեխնիկան արդեն տեղափոխվել է և ցերեկային ժամերին աշխատում է, բայց երեկոյան տեխնիկան տարածքից հեռացնում են, վտանգը կա»,-նշել է Աղաջանյանը, գրում է թերթը։

Ըստ նրա՝ ճանապարհի վերականգնման վերաբերյալ երկրաբանների կարծիքները տարբեր են:

«Ամենահոռետեսական գնահատականը, որ ես լսել եմ, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանների կողմից հնչած տեսակետն է՝ վրացական հեռուստատեսությամբ: Նրանք ասում էին, որ այս աշխատանքները կտևեն մեկուկես ամիս: Լսել եմ նաև կարծիք, որ երկու շաբաթվա աշխատանք կլինի, եթե նոր ոչ մի բան տեղի չունենա: Այսինքն գնահատականները դեռ հակասական են, դեռ վերջնական պատկեր չի ձևավորվել», - նշել է նա: –0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
20 Սեպտեմբերի 2020
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
23:40
19 Սեպտեմբերի 2020
Արուս Տիգրանյանն ամուսնացել է. կադրեր հարսանիքից (ՎԻԴԵՈ)
Արուս Տիգրանյանն ամուսնացել է. կադրեր հարսանիքից. ՎԻԴԵՈ
18:30
19 Սեպտեմբերի 2020
Հայաստանում անձրևներ են սպասվում. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանում անձրևներ են սպասվում. առաջիկա օրերի եղանակը
14:07
19 Սեպտեմբերի 2020
Վիտամինների աղբյուր. սալորի 5 օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք սալորի 5 կարևորագույն և օգտակար հատկությունները
10:00
19 Սեպտեմբերի 2020
Վանդալիզմ Մեծամորում. եկեղեցու բակում կոտրել են Հիսուսի արձանը (ՖՈՏՈ)
Վանդալիզմ Մեծամորում. եկեղեցու բակում կոտրել են Հիսուսի արձանը. ՖՈՏՈ
19:24
18 Սեպտեմբերի 2020
Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսը գրիպից և մրսածությունից. երեք հիմնական գործոններ
Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսը գրիպից և մրսածությունից. երեք հիմնական գործոններ
19:01
18 Սեպտեմբերի 2020
Արա Աբրահամյանի որդու շքեղ առանձնատունը հանվել է վաճառքի 80մլն դոլարով. այն ՌԴ–ի ամենաթանկ առանձնատունն է (ՎԻԴԵՈ)
Համեմատության համար նշենք, որ Մայքլ Ջեքսոնի հայտնի առանձնատունը, ատրակցիոների այգով, աճուրդում վաճառվեց 32 մլն դոլարով. ՎԻԴԵՈ
11:03
18 Սեպտեմբերի 2020
Երևանում գարդասիլի պատվաստումից հետո 17-ամյա աղջիկը կուրացել է. ԱՆ-ն մեկնաբանում է
Երևանում գարդասիլի պատվաստումից հետո 17-ամյա աղջիկը կուրացել է. ի՞նչ է կատարվել իրականում
15:10
17 Սեպտեմբերի 2020
Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» արձանիկի վրա ու հրապարակել է տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» արձանիկի վրա ու հրապարակել է տեսանյութը. ՎԻԴԵՈ
21:25
16 Սեպտեմբերի 2020
Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ ցույց է տվել իր որդուն (ՖՈՏՈ)
Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ ցույց է տվել իր որդուն. ՖՈՏՈ
14:17
16 Սեպտեմբերի 2020
Թեժ աշուն ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը լուսանկարվել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող պաստառի ֆոնին (ՖՈՏՈ)
Թեժ աշուն ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը լուսանկարվել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող պաստառի ֆոնին. ՖՈՏՈ
11:45
16 Սեպտեմբերի 2020
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Ներկայացնում ենք համեղ և օգտակար աշնանային մրգերի և բանջարեղենի յոթյակը, որոնք թույլ կտան վիտամինների պաշար կուտակել