ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է բազմաթիվ ֆոտոշարքերի, բայց GQ ամսագրի շապիկին 35-ամյա աստղը հայտնվել է առաջին անգամ:
Նկարահանվել է Քիմը, բնականաբար, մերկ` կաշվե թիկնոցով համեստորեն փակելով մարմնի «ռազմավարական նշանակություն» ունեցող հատվածները, հաղորդում է
Spletnik.ru-ն:
Մերթ Ալասի և Մարկուս Պիգգոտոյի հեղինակային ֆոտոշարքը շատ թեժ է ստացվել. դրանում կարելի է համոզվել` ծանոթանալով նկարահանման աշխատանքային գործընթացին:
Ամսագրի շապիկի Քիմի ընտրությունը պատահական չէր, քանի որ պարբերականի հերթական համարի թեման է սերը, սեքսը և խենթությունը:
Ըստ էության, սրանք հենց այն երեք անկյունաքարերն են, որոնց վրա հիմնվում է Քիմի և Քանյե Ուեսթի միությունը:–0–