ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի սկզբին ամերիկահայ մոդել և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում մերկ լուսանկար էր հրապարակել, որը դարձել էր հերթական սկանդալի առիթ։
Սկզբում բազմաթիվ մարդիկ քննադատեցին նրան` հայտարարելով, թե ռեալիթի շոուի աստղն այլևս որևէ նորություն չունի ցույց տալու աշխարհին։
Մերկանալու ևս մեկ առիթ. աստղերը` Քիմ Քարդաշյանի օգտին>>
Այնուհետև սկսվեց մի ինքնատիպ ֆլեշմոբ։ Հասարակ օգտատերերն ու հայտնի աստղերը սկսեցին հրապարակել իրենց մերկ սելֆիները` նման կերպ սատարելով Քիմին։ Այդ մարդկանց շարքում էր նաև ամերիկացի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին։
Եվ ահա օրերս Քիմն ու Ռատակովսկին Instagram–ում հրապարակեցին համատեղ սելֆի։
Սելֆիի մեկնաբանության մեջ Ռատակովսկին, մասնավորապես, նշել է. «Մենք ավելին ենք, քան պարզապես մեր մարմինները, բայց դա չի նշանակում, որ պետք է ամաչենք մեր մարմիններից կամ մեր սեքսուալությունից»։–0–