ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նշել է իր ծննդյան օրը։
Հոկտեմբերի 21–ին Քիմը դարձավ 37 տարեկան։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, այս տարի նա մեծ տոնակատարություն չի կազմակերպել իր 37–ամյակի առթիվ:
Իր ծննդյան օրը նա նշել է ընտանիքի անդամների հետ: Իսկ ծննդյան օրվա տեսանյութը ուշ է հրապարակել: Ու հենց հրապարակած տեսանյութում հայտարարվում է, որ ծննդյան տոնակատարությունն անցնում է «հայկական ոճով», մտերիմների շրջապատում:
Նշենք, որ Քիմի ծննդյան երեկույթը կազմակերպվել է Գլենդեյլում գտնվող «Կառուսել» հայկական ռեստորանում։–0–