ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հրապարակել է իր նախահարսանեկան երեկույթի լուսանկարները, որը կազմակերպվել էր ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարսանիքից առաջ։
Ինչպես հաղորդում է
Life.ru–ն, Քիմը նշել է, որ երեկույթը գաղտնի կազմակերպել է նրա մայրը, ով նախօրոք խնդրել է Քիմին ընտրել սպիտակ զգեստ։
«Ես ընտրեցի ցնցող զգեստ Channel–ից, որի համար պարզապես խելքս գնում էր։ Երեկույթի թեման Ֆրանսիան էր, տորթը Էյֆելյան աշտարակի ձևով էր պատրաստված», – նշել է Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2014 թ.–ի մայիսի 24–ին Ֆլորենցիայում։–0–
Լուսանկարները` Քիմ Քարդաշյանի կայք, kimkardashianwest