+12
Եղանակը Երևանում
Հայ

Քարդաշյանին կասկածում են գողությունը բեմադրելու մեջ. 10 կասկածելի փաստեր

10:10
06 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կասկածներ են առաջացել, որ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը PR–ի նպատակով բեմադրել է փարիզյան հյուրանոցում իր վրա կատարած հարձակումը:

Երկուշաբթի բոլոր լրատվամիջոցները հայտնեցին, որ ոստիկանական համազգեստով հինգ զինված տղամարդ կողոպտել են Քիմ Քարդաշյանին՝ աշխարհի ամենաճանաչված կնոջը: Քիմը չէր վնասվել պատահարի ժամանակ: Ինչպես հաղորդվել է, նա շոկային վիճակում է:

Սակայն համացանցի օգտատերերի մոտ կասկածներ առաջացան ներկայացված վարկածի շուրջ:

Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել փարիզյան հյուրանոցներից մեկում>>

Life.ru-ն հրապարակում է այն պատճառների ցանկը, որոնք կասկածելու տեղիք են տալիս՝ արդյո՞ք Քարդաշյանին իսկապես կողոպտել են Փարիզում: Այս հարցերը, հնարավոր է ժամանակավորապես, դեռ անպատասխան են:

1. Ինչո՞ւ էր Քիմը միայնակ մնացել հյուրանոցային համարում:

Ընդամենը մի քանի օր առաջ ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկը փորձել էր համբուրել Քիմի նստատեղը, և նրան միանգամից կանգնեցրել էր Քարդաշյանի անձնական թիկնապահը, ով ամենուր նրա կողքին է: Աստղն ինքն է հրապարակել Instagram-ում այդ լուրջ և թիկնեղ թիկնապահի լուսանկարները: Միաժամանակ, փարիզյան BFM հեռուստաալիքը պնդում է, որ հյուրանոցում ընդամենը մեկ թիկնապահ էր: Ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ:

Քարդաշյանը դատի կտա ուկրաինացի լրագրողին իր նստատեղը համբուրելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>

2. Ինչո՞ւ է Փարիզի ոստիկանությունը դժկամությամբ մեկնաբանում այս միջադեպը:

ԶԼՄ-ները տիրապետում են ոստիկանության կողմից հաստատված միայն մեկ մեկնաբանության, որ գողերի թիրախը հենց Քիմի զարդերն էին: Սակայն ինչո՞ւ չեն շրջանառվում լուրերն այն մասին, որ Փարիզի իրավապահները հետաքննություն են սկսել կամ սահմանել են կասկածյալներին:

3. Քանի՞ գող կար:

Քիմի տարբեր ներկայացուցիչները հակասում են միմյանց՝ պատասխանելով այն հարցին, թե քանի գող կար: Մեկն ասում է 5, մյուսը նշում է, որ նրանք երկուսն էին: Սակայն եթե չարագործները հինգն էին, ապա ինչո՞ւ հինգ ոստիկանները որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացրել։

Ընդ որում Քիմի թիկնապահը, ով չգիտես, թե ինչու տեղում չէր, հայտարարել է, որ գողերը հինգն էին, երկուսը փախել են մոտոցիկլետներով, իսկ երեքը՝ ոստքով: Ինչպե՞ս է նա այդ մասին իմացել։

Հայտնի են Փարիզում Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակման մանրամասները

4. Ինչպե՞ս ստացվեց, որ կողոպուտն այդքան հաջող համընկավ Քանյե Ուեսթի համերգի հետ:

Երբեմն իրադարձություններն իսկապես համընկնում են, սակայն այդ ինչպե՞ս ստացվեց, որ կողոպուտի մասին լուրը հայտնի դարձավ հենց Ուեսթի համերգի ժամանակ: Կասկածելի է հնչում, հատկապես այն համատեքստում, որ ռեփերն այդքան դրամատիկորեն ավարտեց իր համերգը՝ նշելով «ընտանեկան հանգամանքները»:

Բացի այդ, Քանյեն այդ ընթացքում արդեն մի քանի երգ երգել էր, այնպես որ, ի ուրախություն կազմակերպիչների, տոմսերի գումարը ոչ ոք չվերադարձրեց: Շահավետ համընկնում բոլոր կողմերից:

5. Ինչո՞ւ կողոպուտն այդքան հաջող համընկավ Քիմի և Քանյեի ճանաչվածության անկման հետ:

ԶԼՄ-ները չեն դադարում գրել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության, ինչպես նաև քաղաքական պայքարի մասին Ամերիկայում սպասվող նախագահական ընտրությունների շեմին: Այնպես որ, սկսել են ավելի քիչ խոսել Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի մասին: Բացի այդ, «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն, ինչի շնորհիվ Քիմը դարձավ հանրաճանաչ, այժմ այդքան էլ լավ վիճակում չէ։ Շոուի վարկանիշը ընկել է: Շրջանառվում են նաև լուրեր շոուի դադարեցման մասին:

Ոչ ոք չգիտեր, որ Քիմը Փարիզում է կամ Քանյե Ուսեթի համերգային շրջագայության մասին: Սակայն հիմա այդ մասին գիտեն բոլորը։

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Փարիզում իր վրա կատարված հարձակման մանրամասները>>

6. Ինչպե՞ս հինգ գողերին հաջողվեց թաքնվել Փարիզի էլիտար թաղամասում։

Փարիզում, 2015 թ.-ի նոյեմբերի ահաբեկչություններից հետո, փողոցներում ավելացել է ոստիկանական պահակախմբերի թիվը՝ հատկապես էլիտար թաղամասերում: Հենց նմանատիպ մի թաղամասում է գտնվում No Address Hotel VIP հյուրանոցը, որտեղ կանգ էր առելՔարդաշյանը: Այդ դեպքում ինչո՞ւ գողերին չհաջողվեց բռնել: Ինչո՞ւ թանկարժեք հյուրանոցի աշխատակիցներից ոչ ոք նույնիսկ չէր մտահոգվել, որ հինգ ոստիկաններ մուտք են գործում Քիմի փենթհաուս:

7. Որտե՞ղ էին Քիմի երեխաները:

Քարդաշյանը Փարիզ էր եկել երկու երեխաների՝ դստեր Նորթի և որդի Սթեյնի հետ, ում մեկ տարեկանը դեռ չի լրացել: Ընդ որում նշվում է, որ երեխաները նրա հետ չէին, քանի որ կանգ էին առել ուրիշ հյուրանոցում: Դա առնվազն զարմանալի է և առիթ է տալիս մեղադրելու Քիմին, որ նա վատ մայր է:

Քիմ Քարդաշյանի նոր սեքս–վիդեոն հայտնվել է նրան կողոպտողների ձեռքում>>

8. Ինչպե՞ս էին գողերը կարողացել դրսի կողմից փակել լոգասենյակի դուռը:

Ինչպես հայտնել են Քարդաշյանի ներկայացուցիչները, աստղին կապել են և փակել լոգասենյակում: Սակայն ինչպե՞ս կարելի է դրսի կողմից փակել լոգասենյակի դուռը, երբ կողպեքը սովորաբար լինում է ներսի կողմից: Շատ կասկածելի է:

9. Ինչո՞ւ գողության մասին ոչ ոք անմիջապես չգրեց սոցիալական ցանցերում:

Քիմ Քարդաշյանը մոլագարի պես գրառումներ է կատարում սոցիալական ցանցերում, սակայն նա գողության վերաբերյալ ոչինիչ չհրապարակեց ո՛չ Instagram-ում, ո՛չ Twitter-ում, ո՛չ էլ տեսանյութ հրապարակեց Snapchat-ում: Բացի այդ, հյուրանոցի աշխատակիցներից ոչ ոք ոչինիչ չհրապարակեց միջադեպի մասին:

10. Ինչո՞ւ Քարդաշյանն անմիջապես մեկնեց ԱՄՆ:

Լրատվամիջոցները գրում էին, որ Քիմը ցուցմունքներ է տվել ոստիկանությանը և անմիջապես մեկնել ԱՄՆ: Բայց չէ՞ որ այնտեղ պետք է հետաքննություն տարվի, որի ժամանակ Քարդաշյանը պետք է քաղաքում լինի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:56
20 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
16:07
19 Մայիսի 2022
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
10:35
13 Մայիսի 2022
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը. ՖՈՏՈ
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ
10:51
05 Մայիսի 2022
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Քաշի նվազեցման խնդիրը միշտ արդիական է, շատ աղջիկներ և կանայք անընդհատ փորձում են տարբեր սննդակարգեր` ցանկալի արդյունքի հասնելու համար
14:25
29 Ապրիլի 2022
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է
16:06
28 Ապրիլի 2022
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
11:10
26 Ապրիլի 2022
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
10:33
26 Ապրիլի 2022
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ