423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Կանխատեսում` ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է սպասվում սպիտակ մետաղյա Առնետի տարում

10:00
01 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 1  հունվարի./Նովոստի–Արմենիա/. Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին 2020 թվականին` սպիտակ մետաղյա Առնետի տարում։

Եվ այսպես...

Խոյ

гороскоп, знаки зодиака,овен

Խոյերին հագեցած տարի է սպասվում` լի նոր ակնկալիքներով: Խոսքի ուժը Խոյերի համար կարևոր դեր կխաղա: Դրա օգնությամբ Խոյերը կյանքի կկոչեն ցանկությունների և նպատակների այն մեծ բազան, որը կուտակել են նախորդ 5-6 տարիների ընթացքում: Առաջընթացի միակ լուրջ խոչընդոտը կարող է լինել ինքնամփոփությունը, վատատեսական մոտեցումը սեփական անձին և շուրջը ստեղծված իրավիճակին: Չնայած դրան, Խոյերն ունեն բոլոր պայմանները ընտանեկան և նոր միջավայրի ստեղծման համար:

Ցուլ

гороскоп, знаки зодиака,телец

Ցուլերին սպասվում է լավ, դրական տարի: Նրանք ունեն պասիվ վիճակից դուրս գալու բոլոր հնարավորությունները: Մի փոքր ավելի քաջ լինելու և ռիսկի դիմելու դեպքում Ցուլերը կկարգավորեն բոլոր հնարավոր ներքին հակասությունները և առաջ կգնան:

Երկվորյակներ

гороскоп, знаки зодиака,близнецы

Երկվորյակներին սպասվում է ներքին պայքար, բայց արագ ադապտացվելով նոր իրավիճակին, ստանալով շատ էներգիա, նրանք կհաղթահարեն վաղուց կուտակված խնդիրներն ու դժվարությունները: Այդ դժվարությունների ներքին հաղթահարման դեպքում միայն նրանք մեծ ուժ կստանան: Նրանք, ովքեր դա չեն կարողանա անել, ստիպված կլինեն 7,5 տարի վերանայել կամ կրկին անցնել այն ճանապարհով, որով չեն անցել կամ չեն կարողացել մինչև վերջ անցնել: Եվ այս տարբերակը նույնպես վատ չէ Երկվորյակների համար, քանի որ բոլոր ճանապարհները նրանց կբերեն այնտեղ, որտեղ պետք է բերեն:

Խեցգետին

гороскоп, знаки зодиака, рак

Խեցգետինների համար բանավոր և հռետորական հնարավորությունների բացահայտումը շատ արդիական և ճիշտ կլինի գալիք տարում: Հավատի ամրապնդումը նույնպես շատ կարևոր կլինի այս նշանի համար: Սեփական ուժերին հավատալու, իրական բնույթի վերաիմաստավորման, ինքնաճանաչման խորացման շնորհիվ` Խեցգետինները կարող են հաղթահարել այն բոլոր խնդիրները, որ նրանց համար պատրաստում է գալիք տարին:

Առյուծ

гороскоп, знаки зодиака, лев

2020 թվականը բավականին հաջողակ կլինի Առյուծների համար, բայց ոչ այնքան լավը, որքան սովորաբար լինում է այս նշանի մոտ: Սակայն նրանք հնարավորություն ունեն արագ ձևափոխել էներգիան, որոշումներ կայացնել, օգտագործել ստեղծված իրավիճակը: Միայն այս կերպ Առյուծները կկարողանան առաջընթաց ունենալ: Նրանք կարող են հաղթահարել գալիք տարվա բոլոր դժվարություններն` ընդունելով ու ազատվելով երկար ժամանակ կուտակված պայմանականություններից և խնդիրներից:

Կույս

гороскоп, знаки зодиака, дева

Կույսերը կանգնած են հոգեբանական և սոցիալական մեծ խնդիրների հաղթահարման առջև: Նրանք ունեն այդ խնդիրները հաղթահարելու էներգիա, մասնավորապես` ֆինանսական։ Կույսերին սպասվում է ֆինանսական աղբյուրների թարմացում: Տարվա ընթացքում Կույսերը մի քանի շրջան կունենան, որոնք հսկողությունից դուրս կլինեն` «ճակատագրի իրադարձություններ, որոնք գրեթե անհնար է կառավարել»: Հաշվի առնելով այս փաստը` Կույսերը կարող են հասնել ցանկալի հաջողության և կայունության:

Կշեռք

гороскоп, знаки зодиака, весы

Գալիք տարվա ամենահաջողակ նշանը Կշեռքն է: Նրանց առջև ծառացած գրեթե բոլոր խնդիրները հաջողությամբ կլուծվեն: Նրանք պետք է գործեն ներդաշնակորեն, վճռական և միշտ պահպանեն լավատեսությունն ու ուժը: Չէ՞ որ Կշեռքը կենդանակերպի այն միստիկ նշաններից է, որը որևէ պայմանականություն չի ճանաչում:

Կարիճ

гороскоп, знаки зодиака, скорпион

Կարիճների համար գալիք տարին հիասքանչ կլինի, քանի որ նրանք կազատվեն անակնկալներով և փոփոխություններով լի, ծանր 2019 թվականից: Կարիճների համար փորձությունների ժամանակը կավարտվի, և նրանք կունենան մեծ հաջողությունների հասնելու բոլոր հնարավորությունները: «Միտք-խոսք-գործողություն» երրորդությունն արդիական կլինի Կարիճների համար, դրա մեջ է թաքնված նրանց հաջողության բանալին, որը Կարիճները կօգտագործեն ողջ տարվա ընթացքում` հաշվի առնելով սեփական ինտուիցիան: Չէ որ ինտուիցիայի հարցում Կարիճները գերազանցում են մյուսներին:

Աղեղնավոր

гороскоп, знаки зодиака,стрелец

Աղեղնավորների համար 2020 թվականն անակնկալներով լի կլինի`հաշվի առնելով էմոցիոնալ լարվածությունը, որը կարող է նորություն լինել այս նշանի համար, քանի որ նրանք միշտ թեթև են հաղթահարում այդ ամենը: Աղեղնավորների բոլոր հնարավոր վտանգները կապված կլինեն զգացմունքների սխալ կառավարման հետ, բայց դրանք նաև կնպաստեն հաջողություններին: Գիտակցության և ենթագիտակցության միջև հավասարակշռություն պահպանելու դեպքում Աղեղնավորների համար բոլոր ուղիները բաց կլինեն: Մասնավորապես, նրանք կունենան 2-3 ուղղություն, որոնք հաջողության կբերեն:

Ջրհոս և Այծեղջյուր

гороскоп, знаки зодиака, водолей

гороскоп, знаки зодиака, козерог

Ջրհոսն ու Այծեղջյուրը մի դաշտում կգտնվեն: Գալիք տարին նրանց համար շատ հագեցած և պատասխանատու կլինի, քանի որ կան բազմաթիվ ուղղություններ և մեծ հնարավորություններ: Միաժամանակ դժվարություններն ավելի լուրջ կդառնան: Սեփական անձի նկատմամբ խիստ լինելն ու մանրունքների հանդեպ չափազանց մեծ ուշադրությունը կարող են շեղել նրանց կարևոր խնդիրների լուծումից, այդ պատճառով Ջրհոսներն ու Այծեղջյուրները պետք է զգույշ լինեն և պահպանեն ներքին հավատը, ինչպես նաև հնարավորության դեպքում ազատվեն բոլոր պատրանքներից, որոնք կարող է գեներացնել նրանց եսասիրությունը:

Ձկներ

гороскоп, знаки зодиака,рыбы

Ձկներին սպասվում է հանգիստ, ներքին կայունությամբ լի տարի, որը կնախապատրաստի նրանց հետագա խաղաղ 12 տարիներին: Ձկները կենդանակերպի բոլոր նշաններից ստանում են հնարավոր դրական էներգիան: Միայն պետք է զգույշ լինել բացասական էներգիան վերցնեու հարցում: Ընդհանուր առմամբ, Ձկները կպարուրվեն մեծ ներուժով անձնական կյանքում` երջանկություն կերտելով սեփական անձի և ուրիշների համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով