ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իտալիայի գինու գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհին է թափվել 30 հազար լիտր պրոսեկո, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կոնելյանո (Վենետո) բնակավայրի Ձանարդո Ջուսանո գործարանում:
Նշվում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել գործարանի աշխատակիցների սխալի պատճառով: Հայտնի է դարձել, որ ֆերմենտացիայի համար նախատեսված ցիստեռների պայթյունի հետևանքով գինին թափվել է գործարանից հարյուր մետր հեռավորության վրա:-0-