Հայպետհիդրոմետը ներկայացնում է եղանակի կանխատեսումն ամռան երեք ամիսների համար

07.06.2016, 20:24
Հայպետհիդրոմետը ներկայացնում է եղանակի կանխատեսումն ամռան երեք ամիսների համար։
Հայպետհիդրոմետը ներկայացնում է եղանակի կանխատեսումն ամռան երեք ամիսների համար
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է եղանակի կանխատեսումն ամռան երեք ամիսների համար։

Օդերևութաբանների կանխատեսմամբ` հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում (Վայոց ձորում և Սյունիքում՝ նորմայից պակաս):

Հուլիսին և օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ՝ դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով:

«Սեզոնային կանխատեսման արդարացման աստիճանը կազմում է 70-75%», – նշվում է հաղորդագրության մեջ։

Օդի բազմամյա միջին ամսական ցուցանիշների համաձայն` օդի ջերմաստիճանը Երևանում հունիսին կազմում է +22, հուլիսին` +26, օգոստոսին` +25։ Մայրաքաղաքում տեղումների միջին քանակը` համապատասխանաբար 23մմ, 11մմ և 8մմ։ –0–