Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում սքրինինգի օգնությամբ մոտ 200 երեխայի մոտ հայտնաբերվել են լսողական խնդիրներ

04.03.2019, 16:27
Հայաստանում սքրինինգը սկսվել է իրականացվել 2008 թ.-ին երկու ծննդատներում, սակայն այսօր շնորհիվ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը, սքրինինգի գործընթացը իրականացվում է բոլոր ծննդատներում:
Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում սքրինինգի օգնությամբ մոտ 200 երեխայի մոտ հայտնաբերվել են լսողական խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2008 թ.-ից 150 հազար նորածինների շրջանում անցկացվող սքրինինգային ծրագիրը թույլ է տվել հայտնաբերել լսողության խանգարումներ 199 երեխաների մոտ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Նորածինների և կրտսեր երեխաների լսողության սքրինինգն օբյեկտիվ լսողական ուսումնասիրության ստանդարտացված ավտոմատ ընթացակարգ է, որը միտված է արագ և հուսալիորեն հայտնաբերել այն երեխաներին, որոնք մեծ հավանականությամբ լսողական խնդիրներ ունեն», - ասաց նա:

Սարիբեկյանը նշեց, որ Հայաստանում սքրինինգը սկսվել է իրականացվել 2008 թ.-ին երկու ծննդատներում, սակայն այսօր շնորհիվ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը, սքրինինգի գործընթացը իրականացվում է բոլոր ծննդատներում:

Ինչպես նշեց Սարիբեկյանը, ծրագրի իրականացումը թույլ է տվել սկսել լսողական խնդիրներ ունեցող երեխաների բուժումն արդեն վաղ տարիքից, իսկ լսողական սարքերի տրամադրելուց կամ կոխլեար իմպլանտավորում անցկացնելուց հետո` ավելի արագ և արդյունավետ ինտեգրել նրանց հասարակության մեջ:

«Եթե երեխայի բուժման ընթացքում ծնողները ցուցաբերում են հետևողականություն և կատարում են բժիշկների բոլոր ցուցումները, ապա մի քանի տարիների ընթացքում երեխան ինտերգրվում է հասարակություն որպես լիովին առողջ անձնավորություն: Սկզբում անհրաժեշտ է պատրաստել երեխային կոխլեար իմպլանտավորման, երեխան պետք է օգտագործի լսողական սարքը, մասնակցի խոսքի ուղղմանը և դեռ երեք տարի մասնակցի վերականգնման գործընթացում: Արդյունքում, այդ երեխաները սկսում են խոսել և լսել բոլոր երեխաների նման», - մանրամասնեց նա:

Ըստ Սարիբեկյանի, երեխայի լսողությունը վերականգնելու և հասարակությանը նրա ավելի արագ ինտեգրման միակ խոչընդոտն է կոխլեար իմպլանտավորման ֆինանսավորումը, քանի որ իմպլանտի միջին արժեքը կազմում է մոտ 25 հազար եվրո, սակայն վիրահատությունը կարող է անցկացվել միայն լսողական նյարդի վնասի բացակայության պայմաններում:

«Այս հարցում օգնում են հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց վրա են վերցնում ֆինանսական բեռի մի մասը: Պետության և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հաղթահարել խուլ և համր երեխաների խնդիրները և լիովին ինտեգրել նրանց հասարակություն», - նշեց Սարիբեկյանը:

Ըստ նրա, ամեն տարի Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, 1000 նորածիններից մեկը ծնվում է լսողական խնդիրներով:-0-