531.95
7.48
476.32
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կներկայացնեն 3 մոդելներ «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթին (ՖՈՏՈ)

13:20
31 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ն անցկացվող «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայացնեն 3 մոդելներ, տեղեկացնում են մրցույթի կազմակերպիչները։

Մեծամասշտաբ այս միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահված է Եվա Բաղդասարյանին, Վիկտորյա Մարգարյանին և Տինա Հայրապետյանին: Իրադարձությանը մասնակցելու համար արդեն իսկ Հայաստանում են 30 պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից:

Մասնակիցները բացի բուն մրցույթից նաև հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի, բացահայտելու Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ:

Топ модель СНГ

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նշենք, որ միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյակին:

Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Հավելենք, որ երեկոյի հատուկ հյուրերն են երգչուհիներ Բուկատարան, Մյատան և Ջուսը:

Топ модель СНГ

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի նախաձեռնողը «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է:

Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները, ՀՀ-ում զբոսաշրջությանը խթանումը ՝ ԱՊՀ երկրների մասշտաբով:

Топ модель СНГ

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:

Եզրափակիչ փուլի ընթացքում համալիրի բեմը հագեցած կլինի ժամանակակից դեկորացիաներով և լուսաձայնային բացառիկ տեխնիկայով՝ կահավորված Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
22 Հոկտեմբերի 2019
Եռամյա փոքրիկն ընկել է 11–մետրանոց բարձրությունից ռիքշայի մեջ (ՎԻԴԵՈ)
Հնդկական Մադխյա Պրադեշ նահանգում եռամյա երեխան ընկել է երկրորդ հարկի պատշգամբից
11:39
22 Հոկտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանը պատմել է ամենահամեղ «հայկական» ծննդյան օրվա մասին. «Ես այնքան երջանիկ եմ» (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է տոնել իր 39–ամյակը։
20:49
21 Հոկտեմբերի 2019
ՀՀ ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայդես է եկել հայտարարությամբ
17:21
21 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության բաժին:
14:48
21 Հոկտեմբերի 2019
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո:
21:15
20 Հոկտեմբերի 2019
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները։
20:27
20 Հոկտեմբերի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։
11:00
20 Հոկտեմբերի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
20:21
19 Հոկտեմբերի 2019
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
Ներկայացնում ենք հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար։
19:29
19 Հոկտեմբերի 2019
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները։
18:55
19 Հոկտեմբերի 2019
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը։