628.19
6.99
521.45
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում տեղումները և ջերմաստիճանային ֆոնը մայիսին կլինեն նորմայի սահմանում. Հայհիդրոմետ

16:51
04 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսին սպասվող տեղումները և ջերմաստիճանային ֆոնը կլինեն նորմայի սահմանում, լրագրողներին չորեքշաբթի հայտնեց ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ Արարատյան դաշտավայրում և Երևանում ջերմաստիճանի նորման կազմում է 18-19 աստիճան տաքություն, իսկ տեղումների նորման` 35-60 մմ:

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում օդի ջերմաստիճանը ամսվա ընթացքում կկազմի միջինը 9-12 աստիճան տաքություն, սպասվում է նաև 75-110 մմ տեղումներ:

Լոռու մարզում միջին ջերմաստիճանը մայիսին կկազմի 12-13 աստիճան տաքություն, տեղումները` մինչև 130 մմ, իսկ Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կկազմի միջինը 18-20 աստիճան տաքություն, սպասվում են մինչև 49-96 մմ տեղումներ:

Ընդ որում, Պետրոսյանը հայտնեց, որ առաջիկա հինգ օրերի ընթացքում, հանրապետության տարածք ցիկլոնի ներթափանցման հետևանքով, սպասվում են համատարած տեղումներ` հիմնականում օրվա երկրորդ կեսին:

«Մայիսի 5-ին տեղումներ են սպասվում հանրապետության միայն հյուսիսային հատվածում, իսկ Արարատյան դաշտավայրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է չոր եղանակ», - ասաց նա:

Մայիսի 6-ից, նրա խոսքով, տեղումների գոտին կշարժվի դեպի հարավ` ընդհուպ մինչև Արարատյան դաշտավայր, Արագածոտնի և Կոտայքի մարզեր: Մայիսի 7-9-ը  երկրի ողջ տարածքում կգրանցվի անձրևային եղանակ: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
07 Մայիսի 2021
Խոլեստերինը նվազեցնող առողջ նախաճաշ
Խոլեստերինը նվազեցնող առողջ նախաճաշի պարզ բաղադրատոմս
12:08
06 Մայիսի 2021
Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի սրճարաններից մեկից (ՖՈՏՈ)
Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի սրճարաններից մեկից.ՖՈՏՈ
13:38
05 Մայիսի 2021
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
14:34
30 Ապրիլի 2021
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
18:17
28 Ապրիլի 2021
Հորոսկոպի 5 նշան, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
Որոնք են հորոսկոպի 5 նշանները, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
17:25
28 Ապրիլի 2021
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
16:30
28 Ապրիլի 2021
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Գիտնականները բացահայտել են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
15:25
28 Ապրիլի 2021
Քիմ Քարդաշյանի մոտ, կարծես, նոր սիրավեպ է. նա դեռ պաշտոնապես չի բաժանվել Քանյեի հետ
Քիմ Քարդաշյանի մոտ, կարծես, նոր սիրավեպ է. նա դեռ պաշտոնապես չի բաժանվել Քանյեի հետ
13:35
28 Ապրիլի 2021
Մազերի աճն արագացնող 6 մթերք
Ներկայացնում ենք մազերի աճն արագացնող 6 մթերք
13:51
27 Ապրիլի 2021
Ազատվում ենք ավելորդ կիլոգրամներից. 3 արդյունավետ բեռնաթափման միջոց
Ներկայացնում ենք 3 արդյունավետ բեռնաթափման օրեր, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից
21:35
26 Ապրիլի 2021
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
20:25
26 Ապրիլի 2021
Հայտնի է ստամոքսը «սպանող» տարածված սովորությունը
Հայտնի է ստամոքսը «սպանող» տարածված սովորությունը