Հայաստանում սոցցանցերի թոփ ամենատարածված էջերը. ում են հետևում հայ օգտատերերը (ՎԻԴԵՈ)
18:45
20 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայ հանդիսատեսի շրջանում ամենատարածված ռեսուրսների ցանկը: Այդ մասին հայտնում է www.teleсom.arka.am-ը:
Ինչպես նշել է Մարտիրոսյանը, ըստ socialbakers-ի, Հայաստանում ամենահաճախ այցելվող Facebook-յան էջնը հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի էջն է:
Երկրորդ հորիզոնականում է System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի էջն է, իսկ երրորդ հորիզոնականում է, որքան էլ զավեշտալի դա թվա` iphone.am խանութի էջն է:
«Ամենահաճախ like ստացող էջերի թվում են լրատվամիջոցների էջերը: Միաժամանակ անցած տարի այս ոլորտում առաջատարն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջը, որը այս տարի զիջել է դիրքերը», - ասել է Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է հայ օգտատերերի շրջանում ամենատարածված կայքերի, ապա, ըստ մեդիափորձագետի, դա շատ արագ փոխվող վիճակագրություն է, որը մեկ միտում ունի` ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ վարկանիշի առաջին տեղերը զբաղեցնում են պոռնո կայքերը, Հայաստանում հակառակն է` առաջին հորիզոնականում են լուրերը և մեքենաները:
Միաժամանակ, հաճախելիությամբ առաջին հորիզոնականում է YouTube-ը, որը ավելի տարացված է դարձել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երկրորդ հորիզոնականում է Facebook-ը, այնուհետև Google որոնողական համակարգը, ինչից հետո Odnoklassniki.ru սոցիալական ցանցը, որը դեռ մի քանի տարի առաջ զբաղեցնում էր առաջատար դիրքերը: Հաջորդն է վարկանիշում Mail.Ru-ն, ինչը ցույց է տալիս, որ ի տարբերություն տարածված կարծիքի, Հայաստանի բնակիչների գերակշիռ մասը օգտվում է Mail.Ru-ով կամ նրա հայելային ծառայություններով, այլ ոչ թե gmail.com-ով:
Ըստ նրա, ВКонтакте կայքը զբաղեցրել է վարկանիշը 6-րդ հորիզոնականը, ընդ որում, ըստ ՍամվելՄարտիրոսյանի, Հայաստանում այն օգտագործվում է, հիմնականում, որպես հնարավորություն երգ լսելու կամ ֆիլմեր և տեսանյութեր դիտելու համար: Հաջորդն են ցուցակում list.am-ը, Яндекс որոնողական համակարգը, Instagram-ը, որը Հայաստանում ավելի տարածված է դառնում, իսկ առաջատար տասնյակը եզրափակում է Google էջի ռուսական տարբերակը:-0-
Երևանում կենտրոնում հայտնաբերվել է Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող 36-ամյա մի քաղաքացի
Քաշը կորցնելը հեշտ բան չէ, բայց այդ անելու ամենաարդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն ու ճիշտ սննդակարգն է: Սակայն այդ դեպքում էլ արդյունք չի լինի, եթե կան սնվելու վատ սովորություններ