Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

01.10.2019, 15:29
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նույնպես կբարձրանա:-0-