Հայաստանում կշարունակվի ոսկե աշունը. օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է սպասվում

07.10.2019, 14:04
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանում կշարունակվի ոսկե աշունը. օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կհասնի +30-ի: Երևանում հոկտեմբերի 8-ի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2008-ին և կազմել 27 աստիճան տաքություն:-0-