410.04
4.03
388.59
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կարող է բարձրանալ ջրի սակագինը

13:43
20 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային քննարկումներ է անցկացնում ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ:

Հայաստանի ջրի միասնական օպերատոր «Veolia Jur» ընկերությունը (ֆրանսիական «Veolia Generale des Eaux» դուստր ընկերությունը) ներկայացրել է հանձնաժողովին ջրի սակագնի բարձրացման հայտ:

Ըստ հայտի, ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը ներկա 191,414 դրամից մինչև 205,125 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Սակագինը փոփոխվում է մանրածախ վաճառքի ծավալների փոփոխման, արժեզրկման, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման և այլ ցուցանիշներից ելնելով:

Ըստ Հայաստանում ջրամատակարարման ցանցերի կոնցեսիոն կառավարման ծրագրի, 2018 թ.-ին ընկերությունը պետք է աշխատեր 186 դրամ սակագնով, 2019 թ.-ին սակագինը պետք է բարձրանար մինչև 194,4 դրամ, 2020 թ.-ին` 202,8 դրամ մեկ խորանարդ մետր ջրի համար: Ընդ որում, 2023 թ.-ից, երբ սակագինը հասներ առավելագույն 212,4 դրամի, այն պետք էր աստիճանաբար նվազեր մինչև 129,6 դրամ 2031 թ.-ին:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է ընկերության հայտը, իրականացրել է սեփական դիտարկումը և առաջարկում է սահմանել այն 202,272 դրամի չափով, ինչը 2,853 դրամով քիչ է ընկերության կողմից առաջարկվող սակագնից:

«Veolia Jur» ընկերությունը 2017 թ.-ի օգոստոսի սկզբին արդեն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ջրի սակագնի բարձրացման համար: Այն ժամանակ ջրի սակագինը կազմում էր 180 դրամ (0,37 դոլար): Ընկերությունն առաջարկում էր բարձրացնել այն մինչև 194,3 դրամ (0,45 դրամ):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով