413.47
4
386.35
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում արձանագրվել է հանցագործությունների թվի աճ

17:24
24 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2019 թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է հանցագործությունների աճ 35.3%-ով: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ոստիկանության շտաբի ղեկավար, գնդապետ Արմեն Գուկասյանը:

«Բոլոր ուժերի կենտրոնացման և լուրջ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել կրճատել տեմպը մինչև 9%: Դրական է այն փաստը, որ նվազել է անձի դեմ հանցագործությունների թիվը` 21,5%-ից մինչև 16,4%: Միաժամանակ 44,4%-ից 51.2% աճել է սեփականության դեմ հանցագործությունների թիվը», - ասաց նա:

Ըստ նրա, առաջին կիսամյակում ծանր հանցագործությունների թիվն աճել է 16.2%-ով, ինչը պայմանավորված է բնակարանային գողություններով և կաշառակերությամբ: Արձանագրվել է նաև սպանությունների և մահափորձերի, գողությունների, կողոպուտների և խարդախությունների աճ: Ղուկասյանը նշեց, որ զգալիորեն նվազել է առողջությանը կանխամտածված վնաս պատճառելու դեպքեր, այդ թվում`լուրջ վնասվածքներ և սեռական ոտնձգություններ:

«Մենք կարևորում ենք այդ միտմանը, քանի որ, ըստ Սահմանադրության, մարդու կյանքն ամենաբարձր արժեքն է», - ասաց նա:

Միաժամանակ գնդապետը նշեց, որ գրանցված հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաև նրանով, որ հանրապետության բնակչության շրջանում արձանագրվել է վստահության աճ իրավապահների նկատմամբ, և մարդիկ այլևս չեն վախենում դիմել ոստիկանություն: Ղուկասյանը նշեց նաև նախկինում ներման շնորհիվ ազատված անձանց կողմից կրկնվող հանցագործությունների բարձր մակարդակը:

«Ներման շնորհիվ ազատված 658 մարդկանցից 178-ը կրկին կատարել են հանցագործություն», - ասաց Ղուկասյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:52
18 Սեպտեմբերի 2023
Գիտնականները նշել են ինսուլտի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
Գիտնականները նշել են ուղեղի կաթվածի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
15:25
11 Սեպտեմբերի 2023
Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները
Եգիպտացորենն առանձնանում է ոչ միայն իր հնագույն ծագմամբ, այլև բաղադրությամբ
14:47
11 Սեպտեմբերի 2023
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
14:15
11 Սեպտեմբերի 2023
Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները
Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել չորացրած մեխակ, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին
13:37
11 Սեպտեմբերի 2023
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք նռան 5 առավել օգտակար հատկությունները
11:29
07 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում հայտնաբերվել է միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի 36-ամյա քաղաքացի
Երևանում կենտրոնում հայտնաբերվել է Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող 36-ամյա մի քաղաքացի
12:57
31 Օգոստոսի 2023
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
13:03
30 Օգոստոսի 2023
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
14:00
28 Օգոստոսի 2023
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ
13:37
28 Օգոստոսի 2023
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո. ՎԻԴԵՈ
13:00
28 Օգոստոսի 2023
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
5 ամենաօգտակար միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
13:47
15 Օգոստոսի 2023
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Քաշը կորցնելը հեշտ բան չէ, բայց այդ անելու ամենաարդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն ու ճիշտ սննդակարգն է: Սակայն այդ դեպքում էլ արդյունք չի լինի, եթե կան սնվելու վատ սովորություններ