Հայաստանն անձրևներով կճանապարհի ամառը
28.08.2019,
10:28
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, օգոստոսի 28-29-ին առանձին շրջաններում, 30-31-ին և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 28-29-ին էապես չի փոխվի, 30-31-ին կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-9 աստիճանով։
Երևանում օգոստոսի 28-29-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:-0-