ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում հուլիսի 28-29-ին, օգոստոսի 1-ին՝ հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վրկ։
ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:-0-