Հայաստանի տարածքում կզովանա
25.06.2019,
15:35
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ կզովանա:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ կզովանա:
«Երկու օր էլ դիմացեք ու Իրաքի փոշու փոխարեն Սև ծովի զով ու թարմ օդ կշնչեք», - գրել է Սուրենյանը Facebook-ի իր էջում:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, հունիսի 25-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։-0-