ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Կենդանիների պաշտպանության բրիտանական «International Animal Rescue» կազմակերպությունը Հայաստանում գտել է ամենաթախծոտ արջուկին` Փիթերին։
Կազմակերպության տարածած հողարդագրությունում նշվում է, որ քոթոթը գտնվել է սարսափելի պայմաններում` մութ պահեստի անկյունում:
«Անգամ աղոտ լույսի ներքո երևում էր, թե ինչպես է հյուծվել քոթոթը: Դժվար է հասկանալ, թե ինչպես է նա ողջ մնացել նման պայմաններում, երբ մշտական խավարի պատճառով ցերեկը գիշերից չէր տարբերվում: Փիթերը մեր կողմից փրկված բոլոր քոթոթներից ամենաթախծոտն է: Նա կոտրել է մեր սիրտը», - գրել են արջուկի մասին տեսանյութի հեղինակները:
Նրանք հորդորում են միջոցներ հավաքել փրկված քոթոթին արժանի պայմաններով ապահովելու համար:-0-