Հայաստանում ջերմաստիճանը կնվազի

07.05.2019, 21:03
Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի:

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կնվազի:

Հայաստանի տարածքում մայիսի 8-9-ին, 11-12-ին առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում մայիսի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։-0-