Հայաստանին սիրահարված չինացու «Վույ աման» երգի կատարումը հիթ է դառնում ինտերնետում (ՎԻԴԵՈ)
12:01
10 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանին սիրահարված չինացի Մայքլ Հյոն կատարել է հայտնի երգչուհի Սիրուշոյի և Capital Cities-ի մենակատար Սեբուի «Վույ աման» երգը:
«Տոմս մեկ ուղղությամբ դեպի Երևան: Սեբուի (Capital Cities) ու Սիրուշոյի «Վույ աման» նոր երգի cover-ը: Հայաստանից Ամերիկա, Չինաստանից Հնդկաստան», - գրել է Հյոն։
Նա նաև խոստացել է շուտով կրկին այցելել Հայաստան և շնորհակալություն է հայտնել իր հետ երգը կատարող հնդկուհի Ավանթի Նագրալին: -0-
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը