ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանին սիրահարված չինացի Մայքլ Հյոն Facebook–ի իր էջում Lavash Challenge ֆլեշմոբ է սկսել։
Ըստ ֆլեշմոբի պահանջների, նրա 2 րոպեանոց տեսանյութը դիտելու ընթացքում պետք է հասցնել ուտել մի կտոր լավաշ, այդ ամենը նկարահանել, տեղադրել Facebook–ում ու փոխանցել էստաֆետը հինգ ընկերների։
Չինացին իր ելույթն անվանել է ամերիկացի երգչուհի Քամիլա Քաբելյոյի «Havanna» երգի հայկական տարբերակ։ Իր տեսանյությում չինացին Հայաստանի նկատմամբ սեր է խոստովանում։ Տեսանյութի մեջ նա ներառել է հայտնի հայ երգահան Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունից մի հատված, որը կատարում է հայերեն լեզվով։ –0–