Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում

19.01.2019, 14:27
Հունվարի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 19-23-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում հունվարի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։-0-