ՀՀ-ում անկայուն եղանակ է սպասվում
09.05.2019,
15:25
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանի տարածքում մայիսի 9-ին, 11-13-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-14-ը կրկին նույնքան կբարձրանա։
Երևանում մայիսի 9-ին, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։-0-