ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ–148 օդանավի կործանման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Սարատովի ավիաուղիների» Մոսկվա–Օրսկ չվերթն իրականացնող ԱՆ–148 ինքնաթիռը կործանվել է կիրակի ցերեկը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Օդանավում եղել է 71 մարդ` 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Օդանավում եղել է երկու հայ` երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն ու ուղևոր Վարսիկ Սարոյանը։ Ավիավթարի հետևանքով ոչ ոք չի փրկվել։
«Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ հայ ժողովրդից և անձամբ ինձնից»,-ասված է հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում։–0–