ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերին. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը չեղյալ է հայտարարել ավելի քան 250 դիվանագիտական անձնագրեր, այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից։
Այսօր «Հրապարակ» օրաթերթը հաղորդել էր, որ Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից։ Հաղորդվել է նաև, որ ֆուտբոլիստի դիվանագիտական անձնագիրն անվավեր է ճանաչվել նախօրեին։
«Չեմ կարող հրապարակել կոնկրետ անուններ, քանի որ այս տեղեկատվությունը պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենքով, սակայն այս պահին վերադարձվել է 100 դիվանագիտական անձնագիր, չեղյալ հայտարարվել 254–ը», – նշեց Բալայանը։–0–