Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակ են ունեցել

06.06.2017, 22:33
Ջորջ Քլունին և նրա կինը` 39–ամյա Ամալ Քլունին առաջին անգամ ծնող են դարձել:
Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակ են ունեցել
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենի/. Հոլիվուդյան 56–ամյա դերասան, հասարակական գործիչ Ջորջ Քլունին և նրա կինը` 39–ամյա փաստաբան և իրավապաշտպան Ամալ Քլունին (Ալամուդին) առաջին անգամ ծնող են դարձել, հաղորդում էlife.ru–ն` հղում անելով BFM TV–ին։

Երեխաները լույս աշխարհ են եկել այսօր։ Աստղային զույգն ունեցել աղջիկ և տղա, որոնց անվանակոչել են Ալեքսանդր և Էլլա։

Загружается новость ... "Лево"

Զույգին մոտ կանգնած աղբյուրի համաձայն, նորաթուխ ծնողները երջանիկ են և արդեն սովորում են նոր կարգավիճակին։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2014 թ.–ի սեպտեմբերի 24–ին, նախորդ ձմռանը հայտնի դարձավ, որ Ամալը հղի է։

Загружается новость ... "Право"

Ջորջ Քլունին Aurora Prize միջազգային մարդասիրական մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի ժյուրիի համանախագահն ու անդամն է։ Aurora Prize–ը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց անունից և հանձնվում է մարդասիրական գործունեության ոլորտում կատարած բացառիկ ներդրման համար։–0–