Ջորջ Քլունին «փչացրել է» Մեթ Դեյմոնի և մատուցողի լուսանկարը (ՖՈՏՈ)
04.09.2017,
14:39
Արդյունքում ստացվել է զվարճալի լուսանկար, որն արագորեն տարածվել է համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին «մտել է» կադրի մեջ, երբ նրա ընկեր և գործընկեր Մեթ Դեյմոնը լուսանկարվել է մատուցողի հետ Վենետիկում կազմակերպված երեկույթի ժամանակ։
Արդյունքում ստացվել է զվարճալի լուսանկար, որն արագորեն տարածվել է համացանցում, հաղորդում է life.ru–ն։
Հիշեցնենք, որ Իտալիայում շարունակվում է Վենետիկի 74–րդ կինոփառատոնը, որի շրջանակում ներկայացված է «Սուբուրբիկոն» ֆիլմը` Մեթ Դեյմոնի, Օսկար Այզեկ և Ջուլիանա Մուրի մասնակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ջորջ Քլունին է։–0–
Showbiz pic of the day via @sharonfeinstein pic.twitter.com/PjQ1hKWiRP
— Nick Owens (@NicholasOwens) 2 сентября 2017 г.