525.36
7.42
476.73
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին և դափնեկրին

13:15
20 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է տեղեկացնել, որ Բեռնարդ Քուշները՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրը, միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որն ընտրում է ամենամյա մրցանակի հավակնորդներին և դափնեկրին, հայտնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ. այն գլխավորում է օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

Бернар Кушнер

«Հանրահայտ քաղաքական գործիչ եւ բժիշկ Բեռնարդ Քուշները ոչ միայն Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրն է (1971թ.), այլ նաև՝ «Աշխարհի բժիշկներ» (Médecins du Monde) կազմակերպության (1980թ.): 2007-2010թթ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է Ֆրանսիայի առողջապահության նախարար: Նա կազմակերպել է մարդասիրական աջակցության գործողություններ Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում, Սիրիայում, Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում, Ուրուգվայում, Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Չադում, Լիբիայում, Նիգերիայում և այլուր: Քուշները նաև ղեկավարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական օգնության գործողությունները 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Շատ ուրախ ենք, որ Բեռնարդ Քուշները դառնում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Նա ողջ կյանքի ընթացքում իր ժամանակն ու հմտությունները ծառայեցրել է արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներին աջակցելուն, - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- Քուշների և նրա կազմակերպության շնորհիվ 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած մարդիկ ստացան անհետաձգելի բուժօգնություն: Մենք երախտապարտ ենք նրա անգնահատելի ջանքերի համար և ուրախ ենք, որ իր փորձառությամբ նպաստելու է «Ավրորա» մրցանակի հավակնորդներին և դափնեկրին ընտրելու գործընթացին»:

«Ինձ համար մեծ պատիվ է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալը՝ դառնալով մի նախաձեռնության մաս, որը կարճ ժամանակամիջոցում արդեն մեծ ազդեցություն է գործել հազարավոր մարդկանց կյանքում,- նշեց Բեռնարդ Քուշները,- ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու արտակարգ իրավիճակներում գործող բազմաթիվ հերոսների և այժմ անհամբեր եմ ընտրելու նվիրյալների՝ որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ»:

Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաև Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդիկ շարժման մեջ. զարգացման և ինտեգրացիայի կարիք» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի և Mercator հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին։

 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
12 Հոկտեմբերի 2019
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են:
19:47
12 Հոկտեմբերի 2019
Արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում
Ներկայացնում ենք արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում։
18:39
12 Հոկտեմբերի 2019
5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար
Եթե չեք հասցրել գնալ գեղեցկության սրահ, ապա այս դիմակները կվերականգնեն մազերի փայլն ու արտաքին տեսքը հաշված րոպեներում։
16:36
12 Հոկտեմբերի 2019
ՀԲԸՄ-ը կոչ է անում Թուրքիային անհապաղ վերջ դնել Սիրիայում իրականացվող ագրեսիային
ՀԲԸՄ-ից նշում են, որ իրենց տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։
15:41
12 Հոկտեմբերի 2019
«Նովոստի-Արմենիա»-թղթակիցն արժանացել է «Եռանդուն մարդիկ 2019» տարածաշրջանային մամուլի փառատոնի մրցանակի
Աննա Հովակիմյանը մրցանակի է արժանացել «Արտասահմանյան ԶԼՄ-ներ» անվանակարգում
14:27
12 Հոկտեմբերի 2019
78-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 78-ամյա Վոլոդյա Սարգսյանը:
12:59
12 Հոկտեմբերի 2019
«Ինչպե՞ս ճիշտ ըմպել Քարդաշյանին». Ուրգանտը երևակայում է հեռուստաաստղին Հայաստանում նվիրված կոնյակի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)
«Вечерний Ургант» հաղորդման հաղորդավար Իվան Ուրգանտը խոսել է Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի մասին:
22:29
11 Հոկտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանն Էջմիածնում երեխաների մկրտության նոր կադրեր է հրապարակել (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանն Էջմիածնում երեխաների մկրտության նոր կադրեր է հրապարակել:
16:46
11 Հոկտեմբերի 2019
Քորթնի Քարդաշյանը հրապարակել է իր հայկական playlist–ը (ՖՈՏՈ)
Քորթնի Քարդաշյանը հրապարակել է իր հայկական playlist–ը:
11:25
11 Հոկտեմբերի 2019
«Զվարթնոց»–ի աշխատակիցը գտել է ուղևորի կորցրած 5000 դոլարը և վերադարձրել նրան (ՖՈՏՈ)
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը գտել է ուղևորի կորցրած գումարը։
11:18
11 Հոկտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանն Էջմիածնում իր մկրտության կադրերն է ցուցադրել (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակել է Էջմիածնում իր մկրտության կադրերը։
21:13
10 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը գլոբալ առողջապահության հարցեր է քննարկել Մակրոնի հետ
Հինգշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: