430.54
7.67
408.56
+22
Եղանակը Երևանում
Հայ

Էլթոն Ջոն. Հայոց ցեղասպանության փաստը մոռացված չէ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

20:33
28 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Օսկարի գիշերը Լոս Անջելեսում անցկացվող ամենաշքեղ և կարևոր միջոցառումներից մեկը լեգենդար Էլթոն Ջոնի գլխավորությամբ անցկացվող դրամահավաք–ճաշկերույթն է, որի ընթացքում կատարված բոլոր հանգանականություններն ուղղվում են մարդասիրական ծրագրերի իրագործմանը։

Մինչ օրս նման դրամահավաք–ճաշկերույթների ընթացքում հնարավոր է եղել հանգանակել շուրջ 56 մլն դոլար։

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ Էլթոն Ջոնի հիմնադրամը նշել է իր գործունեության 25–ամյակը և որ ամենակարևորն է այս դրամահավաք–ճաշկերույթի ընթացքում հարյուրավոր հոլիվուդյան աստղերի ներկայությամբ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» («The Promise») ֆիլմը։

Ձեռնարկի իրականացմանը մեծապես աջակցել են հայ բարերարներ Վաչե և Րաֆֆի Մանուկյանները։

Լեգենդար Էլթոն Ջոնը այս դրամահավաք–ճաշկերույթի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել USArmenia–ին` նշելով, որ չափազանց կարևոր է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչեն ու դատապարտեն բոլորը։

Загружается новость ... "Лево"

«Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ ընկերության արդյունքում ես և հիմնադրամի նախագահը Դևիդն ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին։ Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա», – նշել է Էլթոն Ջոնն ու ավելացրել, որ ցանկանում է, որ բոլորն իմանան, թե ինչ պատահեց հայերի հետ Ցեղասպանության տարիներին։

«Ոչ ոք մոռացված չէ», – ընդգծել է Էլթոն Ջոնը։

Դրամահավաք–ճաշկերույթին է մասնակցել նաև հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունը։

«Ամերիկյան հասարակության զգալի հատվածը տառապում է այս կամ այն առողջական խնդիրներով, նրանք մեր օգնության կարիքն ունեն։ Պետք է ընդունել դա և լինել կարեկից։ Մենք այսօր այստեղ ենք ասելու, որ անտարբեր չենք դիմացինի հանդեպ», – նշել է Սթոունը։

Загружается новость ... "Право"

Դրամահավաք–ճաշկերույթի հյուրերի ներկայությամբ, որոնց թվում էին հոլիվուդյան աստղեր, ամերիկյան հասարակության դեմքեր, քաղաքական գործիչներ, ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։

Այս նախաձեռնությունից հանգանակված գումարը կուղղվի տարբեր բարեգործական նպատակների իրականացմանը։

Ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին հավակնող «Խոստում» դրամայի պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
11:55
13 Հունիսի 2022
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
11:37
13 Հունիսի 2022
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել (ՎԻԴԵՈ)
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել. ՎԻԴԵՈ
20:35
10 Հունիսի 2022
McDonald's-ի երկրպագուն. ԱՄՆ-ում արջը մեծ ախորժակով բուրգեր է խժռում (ՎԻԴԵՈ)
McDonald's-ի երկրպագուն. ԱՄՆ-ում արջը մեծ ախորժակով բուրգեր է խժռում. ՎԻԴԵՈ