ԵԱՏՄ նիստի կապակցությամբ Երևանի որոշ փողոցներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը

01.10.2019, 13:59
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Երևանի որոշ փողոցներում:
ԵԱՏՄ նիստի կապակցությամբ Երևանի որոշ փողոցներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Երևանի որոշ փողոցներում:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, խցանումներից խուսափելու համար, հոկտեմբերի 1-ին, ժամը 8։00-ից մինչև 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։-0-