«Չեխական ավիաուղիները» Պրահա- Երևան- Պրահա երթուղով կանոնավոր չվերթեր են մեկնարկում
17:43
23 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի Արմենիա/. Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա-Երևան-Պրահա երթուղով կանոնավոր չվերթեր իրականացնելու համար:
Չվերթների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը