415.63
4.18
390.04
+20
Եղանակը Երևանում
Հայ

Աշոցքում բքի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ հայտնվել է ձյան ծածկի տակ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

13:22
15 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշոցքում այս պահին բուք է։

Բքի հետևանքով մեքենան ամբողջությամբ հայտնվել է ձյան ծածկի տակ, Facebook–յան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Օդերևութաբանը նաև նշում է, որ Հայաստանում սպասվում է խիստ ցածր ջերմային ֆոն։

Մասնավորապես, , առաջիկա գիշերը կանցնի առանց տեղումների, իսկ դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ին կրկին կամպի, և հանրապետության առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն:

Դեկտեմբերի 18-ից սկսած կանխատեսվում է եղանակի լիարժեք պարզեցում և մինչև դեկտեմբերի 20-ը՝ առանց տեղումների եղանակ:

Ինչպես նշում է օդերևութաբանը, եղանակի պարզեցումը, ձյան ծածկի առկայությունը, ինչպես նաև արկտիկական ցուրտ օդային հոսանքների բուռն ներհոսքն ու հզոր անտիցիկլոնի առկայությունը կնպաստեն, որ հանրապետությունում ձևավորվի խիստ ցածր ջերմային ֆոն:



Դեկտեմբերի 18-19-ին, հատկապես գիշերները, ջերմաստիճանը կնվազի ևս 8-10 աստիճանով:

Այսպիսով, դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -30...-35, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում՝ -18...-23, Արարատյան դաշտում՝ -18...-20, Լոռիում՝ -25...-30, Տավուշում՝ -15...-20, Սյունիքի նախալեռներում՝ -20...-25, Սյունիքի հովիտներում՝ -12...-17, Արցախում՝ -13...-18 աստիճանի:

Երևանում այդ գիշեր կանխատեսվում է -18...-20 աստիճան ցուրտ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
15:49
19 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները