565.05
6.28
485.27
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Արմեն Աշոտյան. սիրահարված սեփական ցանկությամբ

19:06
07 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարբերաբար հայ հասարակությանն է ներկայանում բանաստեղծի և կոմպոզիտորի կարգավիճակում։ Աշոտյանը նախօրեին հայ երաժշտասերների համար հոգու հերթական տոն պարգևեց ` երգչուհի Անչոկի հետ ներկայացնելով հեղինակային «Ես սիրում եմ» երգը, որի շնորհանդեսից հետո խոսեց սիրո, քաղաքականության և ստեղծագործական հետագա ծրագրերի մասին։

Բոլոր երգերը միայն սիրո մասին են

««Ես սիրում եմ» երգը գրվել է մի քանի տարի առաջ։ Պարզապես ժամանակ չկար այն արտադրելու համար։ Սակայն այսօր խոստացա ունկնդրին, որ կթողարկեմ ձայնասկավառակը, քանի դեռ մի փոքր ժամանակ ունեմ», – ասաց Աշոտյանը։

Չնայած զբաղվածությանը, նա հասցնում է տարվա ընթացքում ներկայացնել մեկ երգ` խոստանալով արդարացնել երկրպագուների սպասումները։

«Գրել եմ կնոջ նկատմամբ տղամարդու սիրո մասին, իսկ Անչոկը ներկայացրել է այդ զգացմունքը կնոջ տեսակետից` փոքր–ինչ տեղափոխելով շեշտադրումները», – ասաց Աշոտյանը։

Նրա կարծիքով` գլխավորն այն է, որ սերը կարևոր դեր է խաղում մարդու կյանքում`անկախ նրանից այն պատճառում է տառապանք, թե ուրախություն։

«Վստահ եմ, որ երգը կգտնի իր ունկնդրին, քանի որ այն շատ մարդկային է, պատմում է կյանքի պատմություն, որն առաջին հայացքից կենցաղային է, սակայն, իրականում, խորը փիլիսոփայական։ Երգը գեղեցիկ է ստացվել, շնորհակալ եմ Անչոկին, որը կյանք տվեց իմ ստեղծագործությանը», – ասաց Աշոտյանը։

Սիրո մասին երգերը ծնվում են միայն սիրող սրտում

«Երգն ինքնակենսագրական է։ Այն գրվել է վաղուց տարբեր հարաբերություններից և կապերից ստացված տպավորությունների արդյունքում», – խոստովանել է Աշոտյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին։

Նրա կարծիքով` եթե երգը չունի հերոս և հերոսուհի, ապա այն չի ստացվի։ Նա ընդհանրապես չի գրում մի երևույթի մասին, որը չի վերապրել։

«Իմ երգերում արտացոլվում են միայն այն երևույթները, որոնք ես զգացել և վերապրել եմ», – նշեց Աշոտյանը։

Երաժշտության ոլորտում ավելի դժվար է, քան քաղաքականության

Քաղաքական մեծ փորձ ունեցող Աշոտյանը խոստովանել է, որ երաժշտության ոլորտում շատ ավելի դժվար է, քան քաղաքականության։

«Եթե քաղաքականությունը պահանջում է անկեղծություն, ապա ստեղծագործական ոլորտում դա պարտադիր պահանջ է։ Եթե մտքերդ ու զգացմունքներդ անկեղծ չեն, ապա քեզ ոչ ոք չի հավատա», – ասաց Աշոտյանը։

Իսկ Աշոտյանն, իսկապես, գլուխ է հանում նման հարցերում, չէ՞ որ նա տասնյակ երգերի հեղինակ է։ Նա երգեր է գրել Վարդուհի Վարդանյանի, Նարեկ Բավեյանի, Հայկոյի, «Շիկեր» խմբի համար։

«Ստեղծագործական խնայատուփումս ունեմ համապատասխան «զենք»` ունկնդիրներին պարբերաբար ուրախացնելու համար, քանի որ Հայաստանին հարկավոր է որակյալ էստրադային երաժշտութոյւն։ Իսկ որակը պայմանավորված է բանաստեղծությամբ, նրա բովանդակությամբ», – ասաց Աշոտյանը։

Հայկական ընդդիմության մասին կարելի է գրել միայն ռեփ ոճով

«Գաղափար ունեմ երգեր գրելու քաղաքականության, ընդդիմության մասին։ Երբ դեռ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը, հաճախ կատակում էի, երբ բարկանում էի ընդդիմության վրա` ասելով, որ նրա մասին ռեփից բացի ոչինչ չես գրի։ Սակայն եկե՛ք հանգիստ թողնենք քաղաքականությունը։ Հարկավոր է միշտ հիշել, որ քաղաքականությամբ մարդիկ են զբաղվում», – ասաց Աշոտյանը։

Նա կոչ արեց հիշել, որ քաղաքական գործիչները ևս ունեն զգացմունքներ, թուլություններ, նրանք ևս սիրահարվում են, տառապում։

Զրույցի ժամանակ Աշոտյանը մի զավեշտալի դեպք հիշեց, երբ 2007 թ.–ին թողարկեց իր առաջին ալբոմը, որը կոչվում էր «Կողմ» («За»)։ Այս անվանումը ընտրելիս նա ոգեշնչվել էլ Աննա Ախմատովայի հետևյալ տողերով` «Я пью за разоренный дом, за злую жизнь мою, за одиночество вдвоем...»։

«Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու եմ նման անվանում ընտրել, ասացի, որ դա կոչ է ընտրությունների ժամանակ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին։ Դուք պետք է տեսնեիք, թե ինչ բուռն արձագանքի արժանացան իմ այս խոսքերը», – հիշողություններով կիսվեց Աշոտյանը։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ լրագրողների հետ չարժե կատակել ո՛չ ստեղծագործական, ո՛չ քաղաքականության ոլորտում։ –0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:02
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը հարձակվել է դե-ֆակտո անկախ Ղարաբաղի վրա. Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հարձակվել է դե-ֆակտո անկախ Ղարաբաղի վրա. Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը. ՖՈՏՈ
16:40
26 Սեպտեմբերի 2020
Երևանի փողոցներից մեկում կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն
Կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Երևանի փողոցներից մեկի 140 մետր հատվածում
15:45
26 Սեպտեմբերի 2020
Երևանում ջրամատակարարումը չի փոխվի․ հայտնում ենք այս հարցի շուրջ բարձրացված աղմուկի պատճառները
Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած ջրամատակարարման հերթական գրաֆիկը լայն արձագանք է առաջացրել լրատվամիջոցներում և սոցցանցերում․ ընկերությունը պարզաբանել է
12:20
25 Սեպտեմբերի 2020
Նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը բարձր պաշտոն է ստացել գործադիր իշխանությունում
Նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը բարձր պաշտոն է ստացել գործադիր իշխանությունում
23:50
24 Սեպտեմբերի 2020
Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների և դպրոցականների տրանսպորտի փոխհատուցման կարգը․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում
Հայաստանում հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների և դպրոցականների տրանսպորտի փոխհատուցման կարգը․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում
16:14
24 Սեպտեմբերի 2020
Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում
Եվրահանձնաժողովը 30 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում
15:11
24 Սեպտեմբերի 2020
Որքա՞ն հաճախ է հարկավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ. մեկնաբանում է փորձագետը
Փորձագետը նշել է, որ թե որքա՞ն հաճախ է հարկավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ
13:46
24 Սեպտեմբերի 2020
Ոճային ցնցող փոփոխություն. Շուշան Պետրոսյանը ներկայացել է նոր ոճով և փոխել սանրվածքը (ՖՈՏՈ)
Ոճային ցնցող փոփոխություն. Շուշան Պետրոսյանը ներկայացել է նոր ոճով և փոխել սանրվածքը. ՖՈՏՈ
12:54
24 Սեպտեմբերի 2020
Հայաստանին սպառնո՞ւմ է COVID-19-ի երկրորդ ալիքը. վարակաբանը՝ համավարակի զարգացման հնարավոր տարբերակների մասին. (ՎԻԴԵՈ)
Հայաստանին սպառնո՞ւմ է COVID-19-ի երկրորդ ալիքը. վարակաբանը՝ համավարակի զարգացման հնարավոր տարբերակների մասին. ՎԻԴԵՈ
22:27
23 Սեպտեմբերի 2020
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձակազմը չի պարգևատրվել. նախագահը պարզաբանում է ներկայացրել
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձակազմը չի պարգևատրվել. նախագահը պարզաբանում է ներկայացրել
15:24
23 Սեպտեմբերի 2020
Գիտնականները պարզել են, թե ինչու է կորոնավիրուսը մահացու մեծահասակների համար
Գիտնականները պարզել են մեծահասակների և երեխաների SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ իմունային պատասխանների հիմնական տարբերությունները
13:54
23 Սեպտեմբերի 2020
Իմ կյանքի նվեր. Միհրան Ծառուկյանը որդու հետ քնքուշ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Իմ կյանքի նվեր. Միհրան Ծառուկյանը որդու հետ քնքուշ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ