ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր` հուլիսի 7-ին, հակառակորդի կողմից օգտագործված զինատեսակներից վիրավորումներ ստացած երեք զինծառայողների առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ:
Այս մասին հաղորդում է armtimes.com–ը` հղում անելով Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին։
Այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Загружается новость ... "Лево"
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:
Ինչպես հաղորդում է Yerkir.am–ը, հղում անելով Ստեփանակերտի հոսպիտալին, զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել գլխի շրջանում, նրան շտապ վիրահատել են: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:–0–