ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Արարատ» ֆուտբոլային ակումբի բուժանձնակազմը փրկել է ուղևորի կյանքը Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է ակումբի Facebook–յան էջում, թռիչքի ժամանակ ուղևորներից մեկի մոտ հիպերտոնիկ կրիզ է գրանցվել։
«Մեր բժիշկ Վիտալի Իկոնիկովի, ինչպես նաև մերսողներ Մարատ Իշմուրզինի և Գենադի Կոլոսովի միջամտության շնորհիվ հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը», – նշել են ակումբից։
Մոսկվայի «Արարատը» ժամանել է Հայաստան` եզրափակիչ նախասեզոնային հավաքի։–0–