ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
Загружается новость ... "Лево"
Միջոցառմանը երգել է նաև երգիչ Արմենչիկը։ Արարողությունը վարել են Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը, ովքեր պարել են հայկական երգի ներքո։
Instagram–ում հրապարակվել է տեսանյութ ուրախ երեկոյից։
Օգտատերերը բազմաթիվ հիացած մեկնաբանություններ են թողել։ Նշենք նաև, որ տեսանյութը դիտել են արդեն 12636 օգտատերեր։
Загружается новость ...
"Право"
Հարսանեկան շքեղ արարողությանը ելույթ են ունեցել շոու–բիզնեսի աստղեր, մասնավորապես` Ֆիլիպ Կիրկորովը, Ալլա Պուգաչովան, Նիկոլայ Բասկովը, «Լենինգրադ» խումբը, Վերա Բրեժնևան, Էռոս Ռամազոտին և այլք։
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։ –0–