ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանում կալանավորվել է դիջեյ, ով հայկական երաժշտություն է միացրել, գրում է lenta.ru–ն։
Աղբյուրի հաղորդմամբ, հուլիսի 21–ին Նաբրան գյուղի «Մալիբու» հանգստյան կենտրոնի զգոն և ուշադիր այցելուները լսել են, որ կենտրոնում հայկական երաժշտություն է հնչում և այդ մասին զեկուցել են իրավապահ մարմիններին։ Քաղաքացիների բողոքներից հետո կենտրոն են ժամանել ոստիկանության աշխատակիցներ։
Загружается новость ... "Лево"
Նրանք ստիպել են դիջեյին անջատել երաժշտությունը։ Դիջեյը դիմադրություն է ցույց տվել, ինչից հետո բերման է ենթարկվել ոստիկանական բաժին։
Դիջեյ Աբդուլա Նալիևի խոսքով, նա երաժշտությունը վերցրել է «Մալիբուի» ղեկավարի համակարգչից։
Հուլիսի 23–ին դիջեյի նկատմամբ կիրառվել է 10–օրյա կալանք։–0–