583.39
6.77
492.85
+29
Եղանակը Երևանում
Հայ

Աբովյանի և Հրազդանի ավտոկայարանները կարդիականացվեն

15:11
17 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Աբովյանի և Հրազդանի ավտոկայարաններ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական նախարարության լրատվական ծառայությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։ Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։

Загружается новость ... "Лево"

Տնօրենը նշել է, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երևան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղևորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետև ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային և ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների,  քաղաքի ծայրամասերից է մեկնում։

Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկել է մշակել  ավտոկայարանի զարգացման ծրագիր և հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։

Հրազդանի  նախկին ավտոկայարանի տարածքը  ևս վաղուց իր նպատակին չի ծառայում։  Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։ 

Загружается новость ... "Право"

Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային և ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։

Այստեղ ևս նախարարը հանձնարարել է դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նաև Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվել են երթուղային ցանցին և ճանապարհների  բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
09 Սեպտեմբերի 2021
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
18:25
09 Սեպտեմբերի 2021
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Հաղորդում ենք անթերի տեսք դեմքի մաշկին. աշնանային դիմակ

14:48
09 Սեպտեմբերի 2021
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
10:44
09 Սեպտեմբերի 2021
Վիտամինների աղբյուր. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորն աշնան ամենակարևոր մրգերից է: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը
10:05
08 Սեպտեմբերի 2021
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
19:37
07 Սեպտեմբերի 2021
«Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, ո՞վ չի սխալվում». Նազիկ Ավդալյանի նոր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, ո՞վ չի սխալվում». Նազիկ Ավդալյանի նոր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
10:15
07 Սեպտեմբերի 2021
«Մեր կյանքի իրադարձությունների սխալ մեկնաբանություններն են մեզ դարձնում անհանգիստ». Մանո Գրիգորյան (ՖՈՏՈ)
Դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories-ում․ՖՈՏՈ
17:37
06 Սեպտեմբերի 2021
Կոճապղպեղի զարմանահրաշ հատկությունները
Կոճապղպեղը շատ մշակույթներում և հատկապես Ասիայում իրավամբ համարվում է բուժիչ բույս։ Ներկայացնում ենք այս բույսի զարմանահրաշ հատկությունները
11:37
06 Սեպտեմբերի 2021
Պահածոյացված միրգ. օգու՞տ, թե՞ վնաս
Աշնանն ու ձմռանը խանութներում դժվար է գտնել թարմ միրգ։ Այդ պատճառով ոմանց մոտ հարց է առաջանում` արդյոք հնարավո՞ր է թարմ միրգը փոխարինել պահածոյացված մրգով
10:33
06 Սեպտեմբերի 2021
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Ներկայացնում ենք 9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
10:25
03 Սեպտեմբերի 2021
Առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանում են, թե արդյոք առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար

15:57
02 Սեպտեմբերի 2021
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս